21/05/2020 18:32
Բելգիայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 56 հազարը
Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 252 (նախորդ օրը գրանցվել է 192 դեպք), վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 56 235-ի, հինգշաբթի ճգնաժամային շտաբում հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարարությունը:
Ըստ առկա տեղեկությունների՝ վերջին 24 ժամվա ընթացքում 37 մարդ է մահացել (նախորդ օրը գրանցվել է 42 մահվան դեպք), մահվան դեպքերի ընդհանուր թիվը 9186 է: