21/05/2020 12:58
«Ամֆան» ցիկլոնը Հնդկաստանում և Բանգլադեշում խլել է 14 մարդու կյանք
Հզոր «Ամֆան» ցիկլոնը հարվածել է Արևելյան Հնդկաստանին և Բանգլադեշին, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ զոհվել է առնվազն 14 մարդ, ավերվել են հազարավոր տներ, ինչպես նաև կամուրջներ և ափեր:
Ցիկլոնի հիմնական հարվածն ընդունել է խիտ բնակեցված հնդկական Արևմտյան Բենղալ նահանգը: Վնասի չափը ճշգրիտ գնահատելու համար կպահանջվի երեք-չորս օր: