21/05/2020 10:59
Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն. Արթուր Վանեցյան
Հայաստանում վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար, Twitter- իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից», - նշել է նա։
Հիշեցնենք՝ այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ «Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, արձանագրվել է 70 մահ», - ասաց վարչապետը։