21/05/2020 11:43
Վաղվանից ասիմպտոմ դեպքերով պացիենտները չեն հոսպիտալացվի․ նախարար
Ամենայն հավանականությամբ, վաղվանից չեն հոսպիտալացվի այն քաղաքացիները, որոնց մոտ կախտորոշվի կորոնավիրուս, բայց նրանք փաստացի բուժման կարիք չեն ունենա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Վաղվանից, ամենայն հավանականությամբ, հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև սիմպտոմներով կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո», - ասաց Թորոսյանը։
Նախարարն ընդգծեց, որ նման պացիենտները ոչ թե զրկվելու են բժշկական օգնությունից, այլ փոխվելու է հիվանդության վարման ռազմավարությունը։
«Շատ քիչ երկրներ կան, որ ասիմպտոմ ձևերին պահել են մեկուսացված վիճակում և բուժօգնություն ցույց տվել հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։ Մենք մինչ այսօր նման ձև ենք վարվել, վաղվանից կանցնենք այլ մարտավարության», - ասաց նա։