21/05/2020 16:12
Հունիսի 2-ից շաբաթական չորս չվերթ է իրականացվելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով
«Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով, հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար դեսպանությունը խնդրում է դիմել «Բելավիա» ավիաընկերությանը։