21/05/2020 17:31
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն կենտրոնանում է բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու վրա. դեսպան (Տեսանյութ)
Շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի համակարտության կարգավորման մասին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։
«ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ։
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև համակարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը», - ասաց դեսպանը։
Լին Թրեյսին կարևորեց գլոբալ համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության հարցով քննարկումների շարունական լինելը, դրանցում կողմերի ներգրավումն օնլայն ձևաչափով․
«Որպես համանախագահ՝ մեր խնդիրն է աջացել, որպեսզի տևական խաղաղ կարգավորում լինի», - ասաց նա։
Դեսպանն ընդգծեց՝ ԱՄՆ-ն հպարտ է ականազերծման ծրագրի շրջանակներում ԼՂ ժողովրդին մարդասիրական աջակցության ցուցաբերելու համար։
«Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 17 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել», - ասաց նա՝ ավելացնելով․
«Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, փորձում ենք մեր ուշադրությունը սևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին», - ասաց դեսպանը։