21/05/2020 10:23
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն. իրավիճակը շատ ավելի լուրջ է. Վարչապետ (Տեսանյութ)
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, արձանագրվել է 70 մահ», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս՝ նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։
«Ու դա ունի կոնկրետ բացատրություն, իբր, միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների ու մահերի թիվը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կորոնավիրուսի առաջին օրվանից կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չի հաղորդել։
«Ի վերջո, մեր կառավարությունը որևէ մանիպուլյատիվ գործողություն ու տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ պետք է կարողանան ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու։
Պետական կառավարման մարմիններում, վարչապետի խոսքով, առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ աշխատասենյակներում միայնակ են։
«Պարետատունն անցնում է աշխատանանքերի ավելի ինտենսիվ ռեժիմի, ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ նկատել է՝ տաքսիների մեջը չեն պահվում հակահամաճարակային կանոնները։ Նա ասաց, թե այս առումով պետք է անցնել ավելի խիստ հսկողության։
«Պետք է պահել սոցիալական հեռավորություն, իրար հետ շփվելիս պետք է պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ կրելով», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով, խնդրելով, որ փչացած հեռախոսի մեխանիզմով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իր համար կորոնավիրուսի դեմ պայքարի կա մեկ գերարդյունավետ միջոց՝ անհատական պատասխանատվությունը: