21/05/2020 16:37
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՄՆ-ն ՀՀ-ին 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի (Տեսանյութ)
Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտարամդրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով», - ասաց դեպսանն՝ ընդգծելով․
«Եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար», - ասաց նա։
Դեսպանն ընդգծեց՝ միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։
Նրա խոսքով՝ վերը նշված աջակցությունից բացի, ԱՄՆ-ն 1.2 մլն դոլար է վերաուղղել համայնքային փոքր բիզնեսին դրամաշնորհների տրամադրմանը: Դրանք կուղղվեն այն ընկերություններին, որոնք նոր կորոնավիրուսի հետևանքով ամենածանր վնասներն են կրել: