21/05/2020 19:07
Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը (Տեսանյութ)
Արայիկ Հարությունյանը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը:
«Ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը՝ երդվում եմ՝
անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի», - ասաց Արայիկ Հարությունյանը։