21/05/2020 12:50
Բուժաշխատողները ստանում են պարգևավճարներ, որոնք միգուցե որոշ մարդկանց պատկերացումներում չտեղավորվեն, բայց դրանք ավելի քան պատշաճ են․ նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին դուր չեկավ կարանտինային զոնայում աշխատող բժիշկների բարձր աշխատավարձերի մասին լրագրողի հարցը։
«Կներեք, ցա՞ծր աշխատավարձի մասին լուրեր պիտի շրջանառվեին։ Բա մարդիկ իրենց կյանքը դրել են զոհասեղանին ու 24 ժամ աշխատում են։ Ես առաջարկում եմ միանալ այդ թիմին և ստանալ բարձր աշխատավարձ կարանտինային զոնաներում», - ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե որոշ բժիշկներ էլ դժգոհ են իրենց աշխատավարձերից, Թորոսյանն ասաց, որ բոլորի հետ կնքվում է պայմանագիր աշխատավարձի վերաբերյալ․
«Դրանից զատ լինում են պարգևավճարներ, որոնք միգուցե որոշ մարդկանց պատկերացումներում չտեղավորվեն, բայց դրանք ավելի քան պատշաճ են իրենց կատարած աշխատանքին»։