21/05/2020 16:30
Բելառուսում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 945 նոր դեպք
Բելառուսում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 945 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 33 371-ի, ևս վեց պացիենտ մահացել է, ընդհանուր առմամբ գրանցվել է 185 մահ, հայտնում են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«COVID-19-ի դրական թեստով գրանցվել է 33 371 դեպք: Իրականացվել է ընդհանուր 403 236 թեստավորում: Կորոնավիրուսից մի շարք քրոնիկ հիվանդություններով 185 մարդ է մահացել», - նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: