21/05/2020 20:00
Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի մոտ 20 հազար նոր դեպք
Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 19 951-ով՝ հասելով 291 579-ի, վկայում են երկրի առողջապահության նախարարության հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալները:
Այս ցուցանիշը երկրորդ օրն անընդմեջ աճում է ռեկորդային տեմպերով (մեկ օրում +17 408 դեպք): Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը նույն ժամանակահատվածում աճել է 889-ով՝ հասնելով 18 860-ի: Բուժվել է 116 683 պացիենտ:
Երկրում վարակի տարածման էպիկենտրոնը Սան Պաուլո նահանգն էև նույնանուն մայրաքաղաքը, որտեղ բնակվում է ավելի քան 21 մլն մարդ: Նահանգում կա գրեթե 70 հազար վարակակիր և ավելի քան 5,3 հազար մահացած: