21/05/2020 10:29
ԱՀԿ-ն նախազգուշացրել է աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հնարավորության մասին
COVID-19 կորոնավիրուսային վարակի պանդեմիայի վտանգը չի անցել, հիվանդության երկրորդ ալիքը հնարավոր է: Այս մասին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Նա նշել է, որ այն շրջաններում, որտեղ կարանտինային միջոցառումները կթուլանան, բնակչությունը պետք է գիտակցի, որ հիվանդության ռիսկը դեռ չի անցել:
«Շատ կարևոր է, որ ամբողջ բնակչությունը հասկանա, որ վտանգը չի անցել, ռիսկը չի անցել», - ասել է Վույնովիչը:
«Յուրաքանչյուր վայրում, որտեղ անցել է առաջին ալիքը, մենք նախազգուշացնում ենք, որ հնարավոր է երկրորդ ալիք», - հավելել է նա: