21/05/2020 12:37
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեր երկրին մինչև տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մինչև օրս կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսված գումարը կատաստրոֆիկ ցածր է համարում։
«Մինչև այժմ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ բացված հաշվեհամարին փոխանցվել է մոտ 1 մլրդ 98 մլն դրամ, 2 մլրդ 15 մլն դրամ մենք ստացել ենք պետբյուջեից, ևս 1 մլրդ 420 մլն շուտով կստանանք պետական բյուջեից․ ընդամենը 4 մլրդ 540 մլն դրամ։ Այս պահի դրությամբ փաստացի ծախսը, որը դուրս է եկել հաշվեհամարից, այսինքն՝ վճարվել է, կազմել է 2.4 մլրդ դրամ և ես սա համարում եմ շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, կատաստրոֆիկ փոքր թիվ։
Տարբեր գնահատականներով մեր երկրին այս գործողությունների համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մոտ 300 մլն դոլար», - ասաց նախարար: