21/05/2020 18:14
Իրանում ավելի քան հարյուր հազար մարդ ապաքինվել է COVID-19-ից
Իրանում կորոնավիրուսով վարակված 129 հազար մարդուց ավելի քան 100 հազարն ապաքինվել է, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Ես պետք է ասեմ, որ, բարեբախտաբար, անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն անցել է 100 հազարը, և մինչ այժմ ապաքինված մարդկանց թիվը (փետրվարի 19-ից) հասել է 100 564-ի», - ասել է նա IRINN-ի եթերում:
Ըստ նրա՝ փետրվարի 19-ից ի վեր հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 129 341-ի, զոհերի թիվը՝ 7249-ի: