21/05/2020 14:36
Իրանում մոտ 10 հազար բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով
Իրանում առողջապահության համակարգի շուրջ 10 հազար աշխատակից է վարակվել կորոնավիրուսով, կան նաև մահացածներ, հինգշաբթի հայտարարել էերկրի առողջապահության փոխնախարար Քասեմ Ջան Բաբայը:
«Բուժանձնակազմի շրջանում կորոնավիրուսների հետ կապված ռիսկերը շատ մեծ են, բայց նրանք շարունակում են պայքարը վարակի դեմ: Այնուամենայնիվ, մոտ 10 հազար բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով, ոմանք մահացել են», - ասված է պաշտոնյայի հաղորդագրության մեջ: