21/05/2020 20:10
Կադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածվում, նա բժիշկների հսկողության տակ է, գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Մոսկվայի բժշկական շրջանակներում աղբյուրին:
«Կադիրովի մոտ կասկածվում է կորոնավիրուս, նա բժիշկների հսկողության տակ է», - ասել է աղբյուրը:
Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Միևնույն ժամանակ, հրատարակությունը հայտնում է, որ այսօր չարտերային չվերթով Ա-319 ինքնաթիռը Գրոզնիից Մոսկվա է թռչել: Թե ով եղել է սրահում՝ չի հաղորդվում:
Ավելի վաղ «Baza» Telegram-ալիքը հայտարարել էր Մոսկվայի կլինիկայում Կադիրովի հոսպիտալացման մասին: