21/05/2020 14:02
ՄՕԿ. Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են տեղի չունենալ
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը խոստովանել է, որ կազմակերպությունն ընդունում է Տոկիոյում (Ճապոնիա) ամառային օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու հնարավորությունը: ՄՕԿ-ի ղեկավարն այս մասինհայտարարել է BBC-ին:
Ըստ Բախի, եթե 2021-ին Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերը տեղի չունենան, ապա դրանք պետք է չեղյալ հայտարարվեն:
«Անկեղծ, ես դա հասկանում եմ, քանի որ կազմկոմիտեում միշտ չեք կարող վարձել երեք կամ հինգ հազար մարդ: Դուք չեք կարող փոխել ամբողջ սպորտային օրացույցն ամեն տարի աշխարհի բոլոր խոշոր ֆեդերացիաներում: Մարզիկների մոտ չի կարող անորոշություն լինել», - ասել է ՄՕԿ-ի նախագահը:
Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ 2021 թ.-ին առաջնության հաջող անցկացման համար կարող են պահանջվել մի շարք միջոցառումներ՝ ներառյալ առողջապահության առումով: Ըստ Բախի՝ կարանտին կարող է պահանջվել խաղերի որոշ մասնակիցների պատճառով:
«Երբ մենք հստակ պատկերացում ունենանք, թե ինչպիսին կլինի աշխարհը 2021 թվականի հուլիսի 23-ին, այդ դեպքում համապատասխան որոշումներ կկայացնենք», - ընդգծել է Բախը:
Ինչպես հաղորդվել է, 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը հետաձգվել է մինչև 2021 թվականը՝ կորոնավիրուսային գլոբալ պանդեմիայի պատճառով: Նախատեսվում է, որ խաղերը Տոկիոյում պետք է անցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: