21/05/2020 11:16
Թրամփը Չինաստանին մեղադրել է ապատեղեկատվական քարոզչության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է Չինաստանին՝ COVID-19-ն ամբողջ աշխարհում տարածելու, նաև նախագահի ընտրություններում իր մրցակցին՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, սատարելու համար:
«Չինաստանը վարում է զանգվածային ապատեղեկատվական արշավ, քանի որ նրանք հուսահատորեն ցանկանում են, որպեսզի Ջո Բայդենը հաղթի նախագահական մրցավազքում, որպեսզի նրանք կարողանան շարունակել թալանել Միացյալ Նահանգները, ինչպես նրանք անում էին տասնամյակներ, մինչև իմ գալը», - գրել է Թրամփը Twitter-ում:
Նա «ամոթալի» է անվանել Չինաստանի «ապատեղեկատվական և քարոզչական հարձակումը» ընդդեմ Միացյալ Նահանգների և Եվրոպայի, ինչպես նաև ՝ հանրության ուշադրությունը COVID-19-ից շեղելու փորձի համար:
«Ամեն ինչ վերևից է գալիս: Նրանք կարող էին հեշտությամբ կանգնեցնել ժանտախտը, բայց չեն արել», - հավելել է ԱՄՆ նախագահը: