21/05/2020 16:46
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 309-ի
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք կա, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ երկու մարդ առողջացել է։
Այսպիսով՝ մայիսի 21-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։
Մահվան դեպքի վերաբերյալ մարզպետը նշել է, որ պացիենտը եղել է 64 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ և Չկալովկա համայնքներում։