21/05/2020 10:50
Սուրեն Պապիկյանը շարունակում է ինքնամեկուսացած մնալ
Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կրկին բացակայում էր։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նախարարը շարունակում է ինքնամեկուսացած մնալ։
«Հույս ունենք՝ պարոն Պապիկյանը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի», - ասաց Ավինյանը։
Հիշեցնենք՝ նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր էին հաստատվել. նախարարը թեստ էր հանձնել, պատասխանը բացասական էր։