21/05/2020 15:39
Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ
Մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Ըստ Ջանոյանի՝ քննություններին մասնակցելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։