22/05/2020 19:26
Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա (168.am)
168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, մեր տեղեկություններով, տանը չի եղել: Բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
Տիգրան Աթանեսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն 168.am-ին հասած լուրերով՝ ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:
Մանրամասները՝ հաջորդիվ: