22/05/2020 12:20
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 323 հազարը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ աշխարհում մեկ օրում COVID-19 վարակի դեպքերի թիվը ավելացել է ավելի քան 103 հազարով և մոտեցել՝ ընդհանուր առմամբ, 4,9 միլիոն նիշի, մեկ օրում մահացել է ավելի քան 4,4 հազար մարդ:
Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների ՝ մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի 103 981 նոր դեպք, մահացել է 4467 հիվանդ: Այսպիսով, աշխարհում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 4 893 186, մահվան դեպքերը` 323 256:
COVID-19 վարակի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 2 166 003:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսով վարակի բռնկումն անվանել է COVID-19 պանդեմիա: