22/05/2020 19:11
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է թողնել պաշտոնը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնաթող լինել՝ չնայած Տոկիոյի դատախազ Հիրոմու Կուրոկավայի սկանդալային հրաժարականին: Երկրի վարչապետն այս մասին հայտարարել է այսօր՝ Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի մասնագիտական կոմիտեի նիստի ժամանակ:
«Ինձ վրա դրված է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու, նաև՝ ընկերությունների շարունակական աշխատանքն ապահովելու առաքելություն», - նշել է Աբեն:
Ավելի վաղ երկրի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները քննադատել էին վարչապետին՝ հայտարարելով, որ «վարչապետ Աբեն և արդարադատության նախարար [Մասակո] Մորին ոչ մի պատասխանատվություն չեն կրել դատախազի գործողությունների համար»: