22/05/2020 16:35
Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման դեպքում մենք մոտ օրերս պացիենտների խորը սորտավորման գնանք․ նախարար
Հնարավոր է, պացիենտների խորը սորտավորման գնանք, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս դրան գնանք, բայց ամեն ինչ անում ենք, որ չգնանք, նոր մահճակալներ ենք ծավալում և այլն», - ասաց նախարարը։
Նա ընդգծեց՝ այս պահին բոլոր հիվանդները ստանում են բուժօգնություն։ Միևնույն ժամանակ, նախարարն խոսքով, ցավոք, լինում են պացիենտներ, ովքեր ուշ են դիմում բուժօգնության համար։
«Դժբախտաբար, հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, երբ քաղաքացին դիմում է այնպիսի վիճակում, երբ թոքերի թթվածինը շատ ցածր է: Մի օր մաքսիմում մի բան կարողանում ենք անել ու չենք կարողանում փրկել», - ասաց Թորոսյանը։