22/05/2020 19:45
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34 303-ի
Բառուսում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 932 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 34 303-ի, 5 պացիենտ մահացել է:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է 190 մահ, հայտնում են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«COVID-19-ի դրական թեստով գրանցվել է 34 303 դեպք: Իրականացվել է ընդհանուր 419 004 թեստավորում: Կորոնավիրուսից մի շարք քրոնիկ հիվանդություններով 190 մարդ է մահացել», - նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: