22/05/2020 15:18
Բուլղարիան ԵՄ-ի և Շենգեն գոտու բոլոր քաղաքացիների համար սահմանները բացել է
Բուլղարիայի իշխանությունները մայիսի 22-ին բացում են սահմանները Եվրամիության և Շենգեն գոտու քաղաքացիների համար, հայտնում է «Դնես» պորտալը՝ հղում անելով առողջապահությքան նախարար Կիրիլ Անանիեվի կարգադրությանը:
Բուլղարիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման հետ կապված մարտին փակել էին սահմանները: Բուլղարիայի քաղաքացիները, այլ երկրների դիվանագետները, երկիր երկիր մուտք գործելիս ստիպված 14-օրյա կարանտին էին անցնում:
Այժմ երկշաբաթյա կարանտինային ռեժիմի պայմանով Բուլղարիա կարող է ժամանել Եվրոպայի ցանկացած քաղաքացի: Ավելին, եթե Բուլղարիայում մնալու ժամկետը չի անցնելու յոթ օրից, ապա կարանտին չի պահանջվի: Պորտալը նշվում է, որ փաստորեն, խոսքը միջազգային տուրիզմի վերաբացման մասն է, թեկուզ կարճաժամկետ կտրվածքով: