22/05/2020 09:40
«Հրապարակ». Ուժային կառույցները կառավարության աշխատակազմից գրություն են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգը նախկիններից մաքրելու Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից օրեր անց, մեր տեղեկություններով, պետական որոշ գերատեսչություններ, մասնավորապես՝ ուժային կառույցները, կառավարության աշխատակազմից գրություն են ստացել, որոնց մեջ նույնիսկ անուններ են նշել, թե ումից պետք է ազատվել։ Ցանկում ընդգրկված անունները հիմնականում շաղկապված են եղել Մարտի 1-ի հետ և հայտնի են եղել նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների հետ բարեկամական-մտերմական կապերով։
Սակայն գերատեսչությունների ղեկավարներից մի քանիսը, փոխանակ կատարեն վարչապետի կողմից իջեցված հրահանգները, ցանկը վերցրել և գնացել են նրա դուռն ու, այսպես կոչված, «անձնական երաշխավորություն» ներկայացրել, որ սև ցուցակում հայտնված պաշտոնյաները կգործեն իրենց վերահսկողությամբ, և նրանցից վտանգ չկա»: