22/05/2020 14:35
Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր է
Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր է, հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
«Առաջին հերթին մենք կընդունենք զբոսաշրջիկներ, այսպես կոչված, «կանաչ» երկրներից, որոնցում բնակչության շրջանում COVID-19-ով վարակվածության մակարդակը համեմատաբար ցածր է: Մեր կողմից օտարերկրյա զբոսաշրջիկներին կներկայացվեն որոշ պահանջներ՝ Վրաստան մուտք գործելու և երկրում նրանց տեղաշարժի վերաբերյալ», - ասաց Գամկրելիձեն:
Նա նշել է, որ Վրաստանում անհանգստությամբ հետևում են հարևան երկրներում՝ Ռուսաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում վարակի տարածման հետ կապված իրավիճակին:
Նա նշել է, որ զբոսաշրջիկների համար պահանջները կլինեն բավականին իրագործելի: Սա հիմնականում վերաբերում է կորոնավիրուսի համար բացասական թեստը հաստատող փաստաթղթերին:
«Հավանաբար, զբոսաշրջիկների համար կներդրվի այսպես կոչված COVID-19 անձնագիր, որը կհաստատի վերջին 72 ժամվա ընթացքում կորոնավիրուսային ինֆեկցիայի թեստ անցնելու փաստը: