22/05/2020 19:25
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2311 նոր դեպք
Իրանում մեկ ամսից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 311 նոր դեպք, մահացել է 51 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2311 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 131 652 մարդ, ապաքինվել՝ 102 276-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7300 մարդ: