22/05/2020 19:04
Մեքսիկայի ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Մեքսիկայի ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է երկրի Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:
Ըստ սեյսմոլոգների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Խոսե դել Կաբո քաղաքից 200 կմ հարավ-արևելք, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 08.46-ին (Երևանի ժամանակով 12.46-ին):
Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հայտարարվել: