22/05/2020 13:34
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20148-ի
Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 442-ով և հասել 20148-ի, մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր առմամբ ՝ 588 զոհ: Այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:
«Անցած օրվա ընթացքում 442 մարդ է վարակվել, այդ թվում 29 երեխա, ինչպես նաև 74 բուժաշխատող: 127 մարդ հոսպիտալացվել է: Ինը մահվան դեպք է գրանցվել, իսկ 358 մարդ ապաքինվել է», - ասել է նա: