22/05/2020 12:38
Չինաստանի վարչապետը հայտարարել է երկրում COVID-19 համավարակի շարունակության մասին
Չինաստանում կորոնավիրուսային վարակի համաճարակը չի ավարտվել, հայտարարել է ՉԺՀ Քաղաքային խորհրդի վարչապետ Լի Կեցյանը:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է կրկնակի ջանքեր գործադրել վիրուսից կորուստները նվազագույնի հասցնելու համար:
«Չինաստանի ժողովրդի քրտնաջան աշխատանքի և անձնազոհության շնորհիվ մենք COVID-19-ի հարցում հասել ենք ռազմավարական արդյունքների: Համաճարակը դեռ չի ավարտվել, և խթանման զարգացմանն ուղղված մարտահրավերները հսկայական են: Մենք պետք է կրկնակի ջանք գործադրենք, որպեսզի նվազագույնի հասցնենք վիրուսից կորուստները և լուծենք այս տարվա համար սահմանված սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները», - ասել է վարչապետը, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ կորոնավիրուսը դարձել է հանրային առողջության ոլորտում ամենադժվար արտակարգ իրավիճակը, որը երբևէ հանդիպել է երկիրը: