22/05/2020 18:26
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 150 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 150 մարդ է մահացել, ասված է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, վիրուսից մահացածների թիվը հասել է 3249-ի:
Երկրում վերջին օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8894 նոր դեպք: COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 326 448-ի:
Մեկ օրում ապաքինվել է 7144 մարդ, ընդհանուր՝ 99 825 պացիենտ: