22/05/2020 12:58
Թրամփը կարգադրել է դրոշներն իջեցնել ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է երեք օրով իջեցնել ԱՄՆ դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ նոր կորոնավիրուսի զոհերի: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում:
«Ես կիջեցնեմ բոլոր դաշնային շենքերի և ազգային տեսարժան վայրերի դրոշները երեք օրով՝ ի հիշատակ ամերիկացիների, որոնց մենք կորցրեցինք կորոնավիրուսի պատճառով»,- նշել է Թրամփը:
Հիշատակման օրը, որը Միացյալ Նահանգներում նշելու են առաջիկա երկուշաբթի՝ մայիսի 25-ին: «Երկուշաբթի դրոշները կիջեցվեն՝ ի պատիվ մեր ԶՈՒ տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեր երկրի»,- հավելել է Թրամփը:
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,57 մլն դեպք, մահացել է 94 հազարից ավելի մարդ: