22/05/2020 18:55
Ֆրանկֆուրտում ձերբակալել են ԻՊ-ի ենթադրյալ ահաբեկչուհու
«Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ ահաբեկչուհի է ձերբակալվել Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում՝ Գերմանիայի թռիչքից առաջ, հայտարարել են Գերմանիայի գլխավոր դատախազությունից:
«Զեյնափ Գ.-ին կասկածում են ԻՊ-ի օտարերկրյա ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ», - ասվում է հայտարարության մեջ:
Ձերբակալվածը Գերմանիայի քաղաքացի է:
Ըստ քննիչների՝ կինը 2014-ի աշնանը Գերմանիայից Սիրիա է արտագաղթել, ամուսնացել է այնտեղ Չեչնիայից ԻՊ-ի մարտիկի հետ և միացել խմբավորմանը:
2015-ի մարտին նա սոցիալական մեդիայի միջոցով դիմել էր Գերմանիայում գտնվող իր ընկերներին՝ Սիրիա մեկնելու և ԻՊ շարքերը համալրելու կոչով: