22/05/2020 15:31
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմելու է ոստիկանություն՝ խնդրելով տուգանել երեկ Արցախում խնջույքի մասնակցած պաշտոնայներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին ու ԱՀ նախագահին
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակն» այսօր դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել երեկ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին՝ ԱՀ պարետի Թիվ 2 որոշման պահանջները խախտելու համար: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության ֆեյսբուքյան էջից:
«Այդ թվում՝ խնդրելու ենք տուգանել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և այլոց», - նշված է հայտարարությա տեքստում: