22/05/2020 14:46
Արցախի առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 77 ախտահանիչ սարք
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:
Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջանային վարչակազմերին՝ անհրաժեշտության դեպքում մասսայական ախտահանում իրականացնելու:
Տրամադրվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ: