22/05/2020 18:20
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար, և նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ ևս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերելու միության ծրագրերի շարունակականության ապահովմանը:
Վազգեն Յակուբյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և շնորհավորել պաշտոնը ստանձնելու առթիվ: Նա ներկայացրել է միության կողմից Արցախում իրականացվող գյուղատնտեսական ու կրթական ոլորտներում իրականացվող ծրագրերը ևհավաստիացրել, որ դրանք ապագայում ավելի կընդլայնվեն: