22/05/2020 13:06
«Ամեն առավոտ մեր մարզադպրոցն ախտահանում ենք, բայց մեր ուժերով մշտապես չենք կարող ապահովել սա». ԱԺ-ում քննարկում՝ մարզաշխարհում ստեղծված իրավիճակի մասին
«Իմ քայլի» պատգամավոր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկում է հրավիրել կորոնավիրուսի հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Ոլորտի ներկայացուցիչները, մասնավորապես, ընդգծում են, որ դժվար է սեփական միջոցներով ապահովել տարածքի ախտահանումը։
«Եթե հրամանը եղել է պետք է տրամադրվեին նաև միջոցները։ Կարճ ժամանակում մենք գնեցինք ջերմաչափ, որը շատ բարձր գնի էր, ալկոգել, ախտահանման միջոցներ գնեցինք։ Հիմա ամեն առավոտ մեր դպրոցը ախտահանվում է, բժիշկը ստուգում է ջերմաստիճանը, ալկոգելը մշտապես առկա է, բայց մենք մեր ուժերով չենք կարող մշտապես ապահովել այս վիճակը։ Պետք է աջակցություն, որովհետև ամսական 120-150 հազար դրամ է պետք նման միջոցները ապահովելու համար», - ասաց «Երևանի Շենգավիթ համալիր մարզաձև մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Դավիթ Ֆահրադյանը։
Ոլորտի այլ ներկայացուցիչներ էլ նկատեցին, որ այս պահին կարող են փոքր քանակով խմբեր սպասարկել, որպեսզի դահլիճներում կուտակումներ չլինեն։