23/05/2020 10:34
Չինաստանում համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել
Համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Չինաստանի իշխանությունները չեն հայտնաբերել կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է ընդամենը 28 ասիմպտոմատիկ վարակակիր, երեք հիվանդ ապաքինվել է, ոչ ոք չի մահացել, հետևում է Չինաստանի առողջության պետական կոմիտեի հաղորդագրությունից:
Ընդհանուր առմամբ, Չինաստանի մայրցամաքի պանդեմիայի ժամանակ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 82971 դեպք, ապաքինվել է 78258 մարդ, 79-ը մնացել է հիվանդանոցներում, 4634-ը՝ մահացել: