23/05/2020 10:00
«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը դարձել է իշխանական խմբակցության անդամների «աչքի փուշը»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը դարձել է խմբակցության անդամների «աչքի փուշը». նա մի կողմից ժանդարմի դեր է ստանձնել խմբակցությունում, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է պատգամավորների դեմ և տեղեկատվություն փոխանցում խոհանոցից։ Սիմիդյանի նկատմամբ այնքան բացասական է վերաբերմունքը, որ օրերս նա նշելիս է եղել հոր մահվան հերթական տարելիցը, և այդ արարողությանը ՔՊ կազմից 5-6 հոգի է մասնակցել, որոնց մի մասն էլ հետը չի խոսում։
«Իմ քայլի» չորս պատգամավորին մանդատից զրկելու հարցը ևս Սիմիդյանն է հետևողականորեն առաջ տանում։ Ընդ որում, նրանցից մեկն իր մերձավոր ընկերն է եղել՝ Վարդան Աթաբեկյանը։ Մյուս երեք պատգամավորներն են՝ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Կարապետյանը և Թագուհի Թովմասյանը։ Սակայն բոլոր չորսն էլ հրաժարվում են կամավոր դիմում գրել»: