23/05/2020 14:01
Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 432-ով
Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 432-ով և հասել 20 580-ի, մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր առմամբ՝ 605 զոհ, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը՝ շաբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Անցած օրվա ընթացքում 432 մարդ է հիվանդացել, գրանցվել է մահվան 17 դեպք», - ասել է նա:
Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկումից ի վեր 20 580 մարդ է հիվանդացել Ուկրաինայում: Ապաքինվել է 6929 մարդ, մահացել՝ 605-ը: