23/05/2020 12:50
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքները մակագրվել են Արմեն Դանիելյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին։
Նշենք, որ փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց միջնորդությունները, որի դեմ էլ պաշտպանական կողը վերաքննիչ բողոք է ներկայացրել։