23/05/2020 11:41
«Այն, ինչ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ». Փաստաբանը պնդում է՝ իր տան վրա հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանավորների հետ
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ պատմեց իր ընտանիքի վրա հարձակման դեպքից։
«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, ես ապրում եմ Քանաքեռի մասնավոր հատվածում, իմ տանն անմիջապես կպած գտնվում է Քանաքեռի հին թատրոնը, ներկայում այն ձայնագրման ստուդիա է, այնտեղ կա փոքրիկ խաղահրապարակ ու տիրոջ որդին պահանջում է, որ երեխաներս իրավունք չունեն այդտեղ այլևս խաղալու, ասել է՝ «էդ փաստաբանը սաղիս կյանքը կերավ», բայց նրա հետ ես որևէ հարաբերություն չունեմ: Երկրորդ օրը յոթամյա որդիս, որ պատուհանից նայում է, հայհոյում են, ամենավերջին ստոր սեռական հայհոյանքներով, տղայիս ցավը տանեմ, պատասխանում է, ուզում են խփել երեխայիս, հինգ֊վեց րոպե ամենավերջին հայհոյանքներն են լինում կնոջս հասցեին ու նշում իմ փաստաբան լինելը», - քսաց Աթանեսյանը։
Նա ընդգծեց, որ տան, երեխաների վրա հարձակումը չունի արդարացում։
Փաստաբանն ահազանգել է ոստիկանություն ու պնդում է ՝ եթե չլիներ ոստիկանությունը, ինքը, գուցե, այսօր ճաղերի հետևում կլիներ։
«Յուրաքանչյուրդ կհասկանաք, որ ձեր կնոջ, երեխաների վրա հարձակվում են թափթփուկ ոչնչությունններ», - ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը , որը տարիներ առաջ սնունդ էր բաժանում, եղել է հենց այդ հիմնարկում։
«Նանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանավորների հետ, օրինակ, Հովհաննես Ազոյանը պարբերաբար այնտեղ անհասկանակի միջոցառումներ է կազմակեպում, ինչով են զբաղվում՝ չգիտեմ, ես առավել քան համոզված եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ», - նշեց Աթանեսյանը։
Նա ասաց, որ այդ օրը Ոստիկանությունը գտնվել է իր բարձունքի վրա։
«Հիմա խոսքը Դատախազությանն ու Քննչական մարմիններինն է, սպասում եմ քրեական գործի շուտափույթ հարուցման, պահանջելու եմ, որ այդ անձիք ենթարկվեն քրեական պատասխանատվության ու բացահայտվի այդ շղթան», - նշեց Աթանեսյանը՝ համոզված լինելով, որ սա կապված է իր մասնագիտական գործունեության հետ։