23/05/2020 10:42
Պակիստանում օդանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի
Պակիստանի Սինդ առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Կարաչիի օդանավակայանի մոտակայքում Airbus A-320 օդանավի վթարի հետևանքով 97 մարդ է մահացել:
«Օդանավում գտնվել է 99 մարդ: Մահացել է 97-ը: Նրանցից երկուսը փրկվել են», - գրել է նախարարության խոսնակ Միրան Յուսուֆը Twitter-ում՝ նշելով, որ մինչ այժմ հայտնաբերվել է 19 դի:
Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ըստ ավիաընկերության, ինքնաթիռում եղել է 91 ուղևոր և անձնակազմի ութ անդամ: