23/05/2020 14:29
Նյու Յորքի նահանգում մարդկանց թույլատրվել է հավաքվել մինչև 10 հոգանոց խմբերով
Նյու Յորքի նահանգի իշխանությունները թուլացրել են կորոնավիրուսով վարակի պատճառով ներդրված սահմանափակող միջոցները և թույլ են տվել մարդկանց հավաքվել մինչև 10 հոգանոց խմբերով: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նահանգապետ Էնդրյու Կուոմոյի կայքում:
Նշվում է, որ ավելի վաղ թողարկված հրամանագիրը փոխոխվել է՝ հնարավորություն ընձեռելով տեղի բնակիչներին հավաքել մինչև 10 հոգով՝ կրոնական արարողությունների, ինչպես նաև միջոցառումների՝ Հիշատակի օրվա կապակցությամբ (մայիսի 25):
Այժմ խոսքը ցանկացած իրադարձության մասին: Այնուամենայնիվ, դեռևս պետք է պահպանվի սոցիալական տարածությունը և վարակի տարածումը կանխելու այլ միջոցները:
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 1,6 միլիոն դեպք, մահացել է 96 հազար մարդ, ապաքինվգնվել՝ 350 հազարը: