24/05/2020 19:08
Կորոնավիրուսի դեպքերի 80 տոկոսը արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում, սպասարկման ոլորտում, բանկային համակարգում. Փաշինյան
Կորոնավիրուսի վարակման աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են, Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, դեպքերի 80 տոկոսը արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտում։
«Ամենամեծ դեպքերը արձանագրվել են բանկային համակարգում», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ձեռնարկությունները բացվել են, քանի որ հասկացանք, որ տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ, և փորձել ենք գնալ հավասարակշռված մոտեցմամբ, երբ տնտեսական և առողջապահական մոտեցումները բալանսավորված են։
Փաշինյանն ասաց նաև, որ միևնույն ժամանակ Հայաստանը ամենացածր գնաճ ունեցող երկրներից է աշխարհում։