24/05/2020 19:13
Ավտոմեքենայում մեկից ավելի մարդ լինելու դեպքում բոլորը պետք է կրեն դիմակ. Փաշինյան
Դիմակի կրման կուլտուրան կարող է թույլ տալ զրոյացնել կորոնավիրուսի դեպքերը, Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավտոմեքենայում մեկից ավելի մարդ լինելու դեպքում բոլորը պետք է կրեն դիմակ, անկախ նրանից՝ մեկ ընտանիքի անդամներ են, թե ոչ», - ասա նա։
Փաշինյանն ընդգծեց, որ վարչական որոշակի լծակներ են գործադրվելու։
«Այն սրճարանները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են։ Պետք լինի՝ մի ամսով կփակվի։ Իրավախախտների անունները կհրապարակվեն, որ մարդիկ իմանան, որ անվտանգ չի այդտեղ այցելելը», - ասաց վարչապետը։
Նրա խոսքով, առևտրի բոլոր մասնակիցները, անկախ գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով, և գնորդը, և հաճախորդը։
Բացի այդ ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն և կգա եզրակացության։